Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության միջազգային կազմակերպություններն ընդունել են ամենամյա համատեղ հռչակագիրը

Հուլիս 11,2019 12:11

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Լոնդոնում Կանադայի և Միացյալ Թագավորության կողմից կազմակերպված Մամուլի ազատության համաժողովում ներկայացրել է «Համատեղ հռչակագրի 20-րդ տարին. խոսքի ազատության մարտահրավերները հաջորդ տասնամյակում»:

Համատեղ հռչակագիրն ընդունվում է ամեն տարի՝ սկսած 1999թ-ից խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից:

«Այս տարի Համատեղ հռչակագիրն ընդգծում է մամուլին ուղղված ներկայի և ապագայի մարտահրավերները, այդ թվում նրանք, որոնք վտանգ են ներկայացնում մամուլի անկախությանն ու բազմազանությանը,- ասել է Դեզիրն իր ելույթում:- Խոսքի ազատության պաշտպանությունն ու խթանումը, հատկապես (բայց ոչ միայն) թվային տիրույթում, պահանջում է այնպիսի թվային ենթակառուցվածքներ, որոնք հաստատուն են և համընդհանուր: Պետությունները պետք է ճանաչեն համացանց մուտքի հասանելիությունն ու դրա օգտագործումը՝ որպես մարդու իրավունք, քանի որ դա խոսքի ազատության արտահայտման հիմնական պայմանն է»:

Դեզիրի խոսքով՝ թվային տիրույթում խոսքի ազատության պաշտպանության և խթանման համար անհրաժեշտ են համապատասխան կարգավորումներ: «Սա ներառում է նաև մի քանի ընկերությունների, մասնավորապես սոցցանցերի, որոնողական հարթակների և այլ միջնորդների կողմից հաղորդակցության միջոցների նկատմամբ ոչ հաշվետու մասնավոր գերիշխանությանը դիմակայելուն»,- ասել է Դեզիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031