Հայկական ինտերնետ տարածքը, գրեթե ողջ սոցցանցերը ողողված են մայրաքաղաքի այս կամ այն թաղամասում կամ փողոցում կուտակված հսկայական աղբակույտերը պատկերող լուսանկարներով։ Օգտատերերը, գուցե շատերին արդեն ձանձրույթ պատճառելով, իրավացիորեն բողոքում են ամառային շոգ եղանակին իրենց բակերում ստեղծված սուր հակասանիտարական վիճակից։
Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները ժամանակ առ ժամանակ հրապարակում են նոր աղբատարների ինչ-որ լուսանկարներ, որոնցում պատկերված տեխնիկան «հեսա հեսա» արդեն հասնելու է նպատակավայր։ Նաեւ փորձում են բացատրել, թե ինչու աղբը ժամանակին չի հավաքվում. մի տեղ հին մեքենաներն են խափանվել, մեկ այլ տեղ չեն կատարվել ինչ-որ պայմանագրային պարտավորություններ, այսպես ասած՝ «քաշել են» մարդկանց, երրորդ տեղում մեկ այլ ֆորսմաժոր է կատարվել եւ այլն, եւ այսպես շարունակ։
Այսպիսի մի հումոր կա՝ լավ քաղաքական գործիչը նա է, ով մինչ ընտրությունները խոստումներ է տալիս, իսկ հետո հիմնավոր փաստարկներով բացատրում է, թե ինչու չկարողացավ կատարել իր խոստումները։ Եթե նկատել եք, մեզանում նման «լավ» գործիչների պակաս երբեք չի զգացվել, իսկ հիշյալ հումորը շատ հաճախ ցավալիորեն վերածվել է իրականության։
Հայաստանում օբյեկտիվ համարվող գործոնները միշտ էլ բավարար են եղել՝ այս կամ այն խոստման չկատարումը պատճառաբանելու համար։ Բայց, կներեք, մի՞թե պատասխանատու պաշտոնների, տվյալ դեպքում համայնքի կառավարչի աթոռի հավակնորդները մինչ ընտրությունները տեղյակ չեն եղել այդ գործոնների մասին։ Ուրեմն ինչո՞ւ են խոստումներ շռայլում, մաքուր, բարեկարգ քաղաք, անվտանգ տրանսպորտ ու մի շարք այլ նման բարիքներ խոստանում։
Կարդացեք նաև
Դավիթ ԶԱՎՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում