Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարվա հունվարից կենսաթոշակները կբարձրանան. վարչապետ

Հուլիս 11,2019 11:45

2020 թվականի հունվարի մեկից 10 տոկոսով կենսաթոշակները կբարձրանան։ Այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ երեկ կառավարությունը հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

Սեպտեմբերի 1-ից էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը։ Վարչապետի խոսքով, նաև որոշում է կայացվել մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988-ի երկրաշարժից տուժած ընտանիքների խնդիրը, որոնք դեռևս բնակարան չեն ստացել պետության կողմից։ Այդ նպատակով կհատկացվի երեք միլիարդ դրամ։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հունիսի 1-ից բարձրացել են զինվորականների աշխատավարձերը։

Վարչապետը ասաց, որ կարևոր խնդիրներից մեկն այսօր ներառական տնտեսական աճի ցուցանիշների ճանապարհային քարտեզ ունենալն է. «Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման և զբոսաշրջության զարգացման ուղղություններով։ Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք հումքից ստանում են վերջնական արտադրանք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վիետնամ և Սինգապուր կատարած այցի շրջանակներում քննարկել են այդ թեմաները. «Մինչև օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կունենանք հանդիպում, աշխատանքային քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունը մշակող արդյունաբերությանն աջակցելու և արտահանմանը միտված նրանց գործունեությանը խթանելու ուղղությամբ»։

 Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031