Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» ու «Մեծամոր» թանգարանների կյանքը պետք է առավել ակտիվացնել՝ օտարեկրացի այցելուներին հոսքը ուղղելով վերոնշյալ հուշարձանների տարածքներ

Հուլիս 11,2019 11:05

Հուշարձանների պահպանության ոլորտում առկա որոշ խնդիրներ կանխելու ու հասարակության իրավագիտակցության բարձրացման հարցում շատ կարևոր է համայնքների ղեկավարների դերը:

Այս նկատառումով էլ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը՝ տնօրեն Արա Թավերդյանը և տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել մարզպետների հետ՝ ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, տվյալ մարզում հուշարձանների թիվը, նրանց պահպանությանն առնչվող խնդիրներն ու տեղում քննարկել մտահոգող հարցերը:

Հերթականը՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ էր:

«Հաճախ խնդիրներ են առաջանում հողահատկացումների ընթացքում կամ ապօրինի թաղումներ են իրականացվում հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում: Այդօրինակ դեպքերը բացառելու համար ՊՈԱԿ-ի տնօրինությունը համայնքների ղեկավարներին կտրմադրի օրենսդրական բազա ընդգրկող տեղեկատվական նյութ և մարզի հուշարձանների մասին պատմող ծալաթերթիկներ»,- Արմավիրի մարզպետի հետ հանդիպման ընթացքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Մայրաքաղաքի Երևանից շատ քիչ հեռավորության վրա գտնվող երկու հրաշալի ու պատմական կարևոր նշանակություն ունեցող հուշարձանները՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ու «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կյանքը պետք է առավել ակտիվացնել՝ օտարեկրացի այցելուներին հոսքը ուղղելով վերոնշյալ հուշարձանների տարածքներ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածին ու Սարդարապատի հուշահամալիր երթուղին կարելի է ընդլայնել՝ ներառելով «Մեծամոր»-ը ու «Զվարթնոց»-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով երկու արգելոց-թանգարաններն էլ իրենց պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ են և զբոսաշրջիկների վրա մեծ տպավորություն կթողնեն:

Խոսելով «Մեծամոր» արգելոց-թանգարանի հեռանկարային զարգացման ծրագրի մասին Արա Թարվերդյանն ասել է, որ հետագայում այն կարող է դառնալ գիտակրթական լուրջ կենտրոն: ՊՈԱԿ-ի տնօրենն անդրադարձել է նաև Արմավիր հնավայրին: Նրա համոզմամբ, եթե հետագայում հուշարձանը արգելոցի կարգավիճակ ստանա՝ համատեղ ուժերով մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն՝ ապահովելով հուշարձանի գրավչութունը այցելուների համար:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը, նաև՝ մարզում մշակութային կյանքի ակտիվացումը, որպես առաջնային հարց նշել է դեպի «Մեծամոր» արգելոց-թանգարան տանող ճանապարհի վերնորոգումը: Մարզպետի փոխանցմամբ, առաջիկայում աշխատանքները կսկսվեն և հարցն իր անմիջական հսկողության տակ է:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման առանցքում էլ հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացումն է եղել: ՊՈԱԿ-ի տնօրենը խոսել է զբոսաշրջիկների պակաս չունեցող «Գառնի» պատմսմշակութային արգելոց-թանգարանի ու նույն մարզում գտնվող ու վերջերս արգելոցի կարգավիճակ ստացած«Բջնի ամրոց» արգելոցի մասին: Յուրօրինակ ու շքեղ այս հուշարձանը այցելուների համար գրավիչ դարձնելու նկատառումով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով առաջիկայում մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, բայց ամենակարևորը՝ կրկին ճանապարհի նորոգման խնդիրն է:

Արա Թարվերդյանի խոսքով «Բջնի ամրոց» արգելոցը տարածքում ի թիվս այլ նախաձեռնությունների հետագայում նաև պեղումներ կիրականացվեն: Հնագիտական արշավախմբի աշխատանքներին «մասնակից» լինելը ու այդ աշխատանքներին տեղում հետևելը իսկապես կհետաքրքրի այցելուներին: Արա Թարվերդյանի համոզմամբ զբոսաշրջիկների հոսքը հուշարձանի տարածք նաև աշխուժություն կմտցնի գյուղի կյանքում:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագա գործակցության համար, խոսել՝ համայնքային տուրիզմի զարգացնելու ծրագրերի մասին:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ 
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031