Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանգստավայրերում որոնք են ամենավտանգավոր կերակուրները

Հուլիս 10,2019 23:35

Փորձագետները կազմել են տարբեր երկրների ճաշատեսակների ցանկը, որոնք կարող են ոչ միայն ստամոքսի խանգարում առաջացնել, այլեւ հանգեցնել մահվան: Այս մասին հայտնում է iz.ru զբոսաշրջային նորությունների կայքը: Այսպես՝ վտանգավոր կերակրատեսակի ցուցակը գլխավորում է ֆուգու ձուկը: Այն ճապոնական ռեստորանների ամենավտանգավոր ճաշատեսակներից մեկն է համարվում, քանի որ ծովային այս բնակչի փշերը եւ ներքին օրգանները պարունակում են տետրոդոքսին մահացու թույնը, որն առաջացնում է շնչառական օրգանների կաթված: Այս ճաշատեսակի պատրաստումը պետք է վստահել փորձառու խոհարարներին: Հանգստավայրերում մատուցվող մեկ այլ վտանգավոր սննդամթերքը «պարող ութոտնուկն» է, որը վաճառվում է Կորեայում: Այս «դելիկատեսը» թունավոր չէ, բայց ութոտնուկի վերջույթները կարող են մնալ կոկորդին եւ փակել շնչուղիները:

Բացի այդ, Հարավ-Արեւելյան Ասիայի ռեստորաններում կարելի է գտնել այնպիսի ճաշատեսակ, ինչպիսին է կապիկի ուղեղը: Այն ուտում են հում վիճակում: Խնդիրն այն է, որ կապիկները կարող են վարակվել կովի կատաղություն հիվանդությամբ, ինչը հանգեցնում է մտավոր հետամնացության ու հնարավոր հետեւանքներով:
Ինդոնեզիայում եւ Ֆիլիպիններում ռեստորաններում «քարե» ձուկ են մատուցում, որի փշերը նույնպես թունավոր են եւ դիպչելիս կարող է մահացու թունավորում հասցնել: Չնայած դրան, տեղացիները որսում են այդ «քարե» ձուկը, հեռացնում են փշերը եւ հյուրասիրում զբոսաշրջիկներին: Եթե ձուկը ճիշտ չմշակեն եւ փշերը ճիշտ չհեռացնեն, ճանապարհորդները մի քանի ժամ տեւող ջերմությունից ու տենդից հետո մահանում են:

Նամիբիայում հայտնված զբոսաշրջիկները կարող են համտեսել հսկայական թունավոր գորտ, որին ուտում են միայն անձրեւոտ սեզոնին, երբ կենդանու մոտ վերջանում է զույգավորվելու շրջանը: Սակայն այս շրջանում գորտերն ավելի թունավոր են լինում: Նամիբիայում հայտնված զբոսաշրջիկները պետք է զգուշանան այդ կենդանու միսը գնելուց:
Յամայկայում աճում է վառ նարնջագույն մի միրգ՝ ակի անունով, որը համտեսելիս կարող է առաջացնել փսխում եւ հանգեցնել մահվան: Ակին չի կարելի սննդի մեջ օգտագործել խակ վիճակում, քանի որ պարունակում է թույն: Կարելի է ուտել միայն դեղին կեղեւը:

Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hay eli says:

    Յամայկա?
    Ճամայկա is the correct spelling

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031