Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։
Շիրակի մայր բուհի մագիստրոսի կոչում ստացավ 220 ուսանող, նրանց ուղիղ կեսը՝ 112-ը մագիստրատուրան ավարտեց գերազանցության դիպլոմով։
Նշենք նաև, որ շրջանավարտների թվով առաջին տեղում հոգեբանություն բաժինն էր՝ 28 հոգի, երկրորդը՝ իրավագիտությունը՝ 20 շրջանավարտ, 17 շրջանավարտներ էլ կառավարում, անգլերեն լեզու և գրականություն բաժիններից էին։
Բուհի բակում ասեղ գցելու տեղ չկար․ շրջանավարտներին ծաղկեփնջերով շնորհավորելու էին եկել հարազատները, բարեկամները։ Հուզիչ տեսարան էր․ միախառնվել էին արտասուքն ու ժպիտը, ամենուր գրկախառնություն, շնորհավորանքի խոսքեր էին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ