Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ հաճախակի բարձրաձայնում է, որ պետք է խստագույնս դատապարտվի այն անձը կամ անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, Գեղարքունիքի մարզում կարծես տեղը չեն բերում վարչապետի հանձնարարությունների կատարումը:
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Զոլաքար գյուղի վարչական տարածքում գտնվող Վարդենիկ տեղամասում անհայտ անձը կամ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ:
Բնության «վամպիրները» քոքից կտրել են մոտ 40 տարվա 15-17 մետր բարձրությամբ 7-ից ավելի հսկայական առողջ եղևնիներ ու հիմա նշված վայրում թափված են եղևնիներից մնացած ճյուղերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «shamshyan.com» կայքում: