Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի հարցումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ

Հուլիս 10,2019 22:10

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։

Արման Թաթոյանն  ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ պայքարում և դատաիրավական բարեփոխումների հարցերում, հատկապես, երբ ոլորտում առկա են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ։

Պաշտպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նրանց մասնակցությունը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում;

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի Պաշտպանի կամ այլ մարմինների մշակած օրենսդրական նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ։

Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնությունները մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելուն և դրանց հանրային պատշաճ քննարկմանը նպաստելուն առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031