Հուլիսի 10-ին, ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ:
Ժամը 12:49-ից 14:30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ:
Անմիջապես մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:
Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, մետրոպոլիտենի, երկաթգծի ավագ կարգապահների, կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:
Կարդացեք նաև
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկու օպերատիվ խումբ:
Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են:
Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:
ԱԻՆ