Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգետիկ համակարգի ճգնաժամի մեջ է

Հուլիս 10,2019 20:22

Այսօր հանրապետության զգալի հատվածում գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով ներկայումս երկրի տնտեսությունը և մեր ազգաբնակչությունը լարվածություն և անհարմարավետություն է զգում. կրում է զգալի բարոյական և նյութական վնասներ: Անշուշտ, այս իրավիճակում, ոմանք փորձում են գտնել դավադրություններ, կանխամտածված քայլեր, ոմանք հիշում են 90-ականները, սակայն ըստ էություն՝ գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ: Երևան ՋԷԿ-ը պետական ընկերությունն է, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի միակ սեփականատերը Գազպրոմ Արմենիա ընկերությունն է:

Երևան ՋԷԿ-ը լրիվ նոր կառուցված կայան է, որը վերջին տարիների ընթացքում ճապոնական վարկային միջոցների հաշվին արդիականացվել է, արտադրում է ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկը իր դրվածքային հզորություններից ավելի քիչ ծավալով է գործում և հիմնական ծանրաբեռնվում է ատոմակայանի պլանային դադարների ժամանակ: Հատկանշական է, որ վաղուց կապիտալ ներդրումներ չեն իրականացվել Հրազդանի 5-րդ էներգոբլոկում: Եթե վթարը տեղի է ունեցել կայաններից մեկում, ապա այն կարող է ազդել նաև մյուս կայանի վրա, քանի որ գերծանրաբեռնվածություն կգրանցվի ցանցում, դրան կնպաստեր նաև բարոյապես և ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրացանցերը, որի արդիականացման ծրագրերը  նոր իշխանությունների կողմից հետաձգվեցին անորոշ ժամկետով: Պարզ է նաև, որ բաշխիչ ցանցերը, որոնք մատակարարում են էլեկտրաէներգիա սպառողներին, ներկայումս անխափան գործում են:

Այսպիսով՝ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բավականին հին է, մեծածավալ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն կա, այս ամենին գումարվում է առանձին լիազոր մարմնի բացակայությունը, ինչպես նաև լիազորությունների ոչ հստակ և անարդյունավետ բաշխվածությունը ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև:

 

 Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031