Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական պատասխանատուն լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Հակակոռուպցիոն կոմիտեի մասնագետների ընտրության չափանիշներով`նկատելով, որ տարիներ շարունակ իրավապաշտպանները, ելնելով տարբեր գործերից, պնդել են, որ հենց քննիչներն են թաթախված կոռուպցիայի մեջ, վեթինգ լինելո՞ւ է այս մարդկանց նկատմամբ:
«Ձեր ասածը ենթադրում է համալիր լուծումներ, մենք պիտի մշակենք հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջներ եւ չափորոշիչներ։ Մենք ձևավորելու ենք նոր մարմին նոր փիլիոսոփայությամբ»,- պատասխանեց փոխնախարարը։
Լրագրողի դիտարկմանը` հի՞ն մարդկանցով, փոխնախարարը պատասխանեց․ «Չկան հին եւ նոր մարդիկ, կա գաղափարախոսություն, որին պիտի հարմարվեն բոլորը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհանդուրժողական մթնոլորտին»։
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ