Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առաջվա ոստիկանությունը՝ շնորհք, մակարդակ, շփվում էին հետդ, հիանում էինք ոստիկանով». լեզվակռիվ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև

Հուլիս 10,2019 19:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ցույց անցկացրին, որի ընթացքում պարբերաբար բախումներ եղան ոստիկանների հետ: Ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին: Իսկ մյուս ցուցարարները նրանց հետևից փորձեցին գնալ դեպի ոստիկանության բաժին՝ ի աջակցություն իրենց ցուցարար ընկերների: Սակայն Դինամո մարզադաշտի մոտակայքից ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մուտք գործել ոստիկանության Կենտրոնի բաժնի բակ:

Փոքր ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: Տեղում էր ոստիկանության կենտրոնի բաժնի պետը: Բա բանակցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ոստիկանները ցուցարարներին հորդորեցին հանդարտություն պահպանել, ցուցարարները ոստիկաններին ասացին, որ մնան իրենց դաշտում: Ոստիկաններից մեկը, դիմելով ցուցարարներին, ասաց. «Դու, որ բարձր գոռում ես, ուժեղ չես»:

Ցուցարարը ոստիկանին խորհուրդ տվեց, որպեսզի քննվի ոստիկանության օրենքը: Ոստիկանն ասաց՝ հանգիստ եղեք, դողալու անհրաժեշտություն չկա, մեզ խորհուրդ տալ պետք չէ: Ես պարտավոր եմ անհանգստանալու ձեր առողջության մասին: Ցուցարարներից մի երիտասարդ աղջիկ վրդովված հայտարարեց. «Առաջվա ոստիկանությունը՝ շնորհք, մակարդակ, շփվում էին հետդ, հիանում էինք ոստիկանով: Իսկ այսօր ես մեր ոստիկանի կողքը կանգնելով՝ ինձ հպարտ չեմ զգում: Անցյալ իշխանության ժամանակ ոստիկաններից քաշվել ենք, իմացել ենք, որ ուսադիր կա»:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, դուրս գալով ոստիկանական բաժանմունքից, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կան վեց բերման ենթարկվածներ և մանրամասնեց. «Այս պահին ոստիկանության կենտրոնականի բաժնում գտնվում են հավաքի վեց մասնակից: Նրանց վերագրվում է վարչական իրավախախտումների կատարում, մասնավորապես ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Մեզ համար մտահոգիչ է այն, որ բուն պահանջ այդպես էլ հավաքի մասնակիցներին չի հնչեցվել: Ձերբակալվածների մի մասն էլ ընդամենը երթևեկելի սահմանված մասով ցանկացել են հատել ճանապարհը: Ընդամենը խաղաղ հավաք է եղել, և անձանց առանց պահանջ ներկայացնելու ձերբակալել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031