Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում ԱԺ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ ընկերության հասցեին էմոցիոնալ եւ անհիմն մեղադրանքներից

Հուլիս 10,2019 18:35

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետեւանքով կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետեւանքով կոմբինատը, տեղական համայնքային եւ ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։

Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ եւ անհիմն մեղադրանքներից եւ հայտնում է, որ կոմբինատն ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային եւ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում՝ աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի եւ հավելավճարների վճարման իր պարտավորությունները։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում՝ Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակն իրատեսորեն ուսումնասիրելու եւ լուծման ուղիներ որոնելու նպատակով։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ եւ Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատի» զարգացման համար ներդրել է 79 մլն ԱՄՆ դոլար։  Բանվորների եւ ինժեներա-տեխնիկական անձնակազմի ( առանց ղեկավար կազմի ) միջին աշխատավարձը կազմում է 340,000 ՀՀ դրամ։

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից 2008-ից մինչեւ 2018 թվականը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը եւ այլ վճարները կազմել են  121․9 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ  գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

Գործունեության արդյունքներն ամփոփելով նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն ԱՄՆ դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031