Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ատոմակայանին որեւէ վտանգ չի սպառնում». Փոխնախարար

Հուլիս 10,2019 17:59

«Մեծամորի ատոմակայանը չի անջատվել, այն հունիսի մեկից կանգնած է՝ պլանային վերանորոգման համար: Ամեն տարի ատոմակայանը կանգնում է որոշակի ժամանակով՝ վառելիքի վերբեռնման նպատակով, բացի այդ՝ վերակառուցման խոշոր աշխատանքներ են ընթանում»,-այսօր հրավիրված հրատապ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով Երեւանում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանումներին:

Փոխնախարարի բնորոշմամբ. «Ատոմակայանի կանգնած լինելու ժամանակ նրան փոխարինում են պահուստային կայանները, այդ թվում՝ «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որն այսօր անջատվել է խոշոր տատանումների պատճառով: «Ատոմակայանին կամ կենսական նշանակության այլ օբյեկտի որեւէ վտանգ չի սպառնում եւ չի սպառնացել: Մարդիկ մտածում են, թե տեղի ունեցած վթարներն ատոմակայանի «կանգնելու» հետ են համընկել, բայց նման բան չկա եւ խնդիր չկա: Տատանումների ողջ ընթացքում ատոմակայանն անջատված է եղել ընդհանուր ցանցից եւ հունիսից սնվում է սեփական դիզել-գեներատորներով»,-վստահեցրեց Հակոբ Վարդանյանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ում էլեկտրամատակարարումն առաջիկա ժամերին կվերականգնվի ամբողջությամբ, իսկ մետրոպոլիտենի էլեկտրամատակարարումը վերականգնված է. «Խուճապի մատնվելու խնդիր չկա: Վթարներ միշտ հնարավոր են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նման իրավիճակ ստեղծվել էր նաև նախորդ տարում: Մասնագետները այն ժամանակ տվել էին նման բացատրություն: Այսինքն մեր կողմից ոչինչ չի կատարվել նմանատիպ վթարներից զերծ մնալու համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031