Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական վարկածով՝ ՀՀ էներգահամակարգի խափանման պատճառն Իրանում տեղի ունեցած վթարն է

Հուլիս 10,2019 17:50

Երեւանում այսօր 13:46 րոպեին հաճախականության տատանման պատճառով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ Երեւանի ՋԷԿ-ը, այնուհետեւ՝ ավելի փոքր կայանները: Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով Երեւանում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանումներին:

«Այս պահին հստակ ախտորոշված չէ տատանումների պատճառը, բայց կայունությունը վերականգնված է: Հաճախականության տատանումներ էլ չկան, եւ էներգահամակարգի հզորությունները մատակարարումը վերականգնում են: Ինչպես հայտնի է, մեր էներգահամակարգը կապված է Իրանի էներգահամակարգի հետ: Ամեն տատանում մեր մոտ զգացվում է նաեւ իրենց մոտ, եւ հակառակը»,-նշեց փոխնախարարը:

Ըստ Վարդանյանի՝ հավանական է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից. «Իրանցի գործընկերների հետ կապի մեջ ենք, նրանք փաստել են, որ նույն ժամանակահատվածում իրենց մոտ վթարներ են եղել: Բայց հարյուր տոկոսով պնդել, որ տատանումները եկել են Իրանից, այս պահին չեմ կարող ասել: Կստեղծվի աշխատանքային խումբ պատճառների վերաբերյալ, ուսումնասիրություն կանցկացվի, մեղավորներն անպայման կբացահայտվեն»:

Հակոբ Վարդանյանը հավելեց. «Այս պահին որեւէ վտանգավոր բան չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031