Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ճաշ ՀՀ Նախագահի հետ» լոտը բաժին է հասել Կարո Մարտիրոսյանին. հանգանակված գումարն ուղղվելու է կարիքավոր երեխաների և տարեցների սոցիալական հարցերի լուծմանը

Հուլիս 10,2019 17:35

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 9- ին հանդիպում -ճաշ է ունեցել «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի, «Օրրանի» բարերար Կարո Մարտիրոսյանի և նրա ընտանիքի անդամների հետ։

Այն ծրագրվել էր դեռ անցյալ տարի սեպտեմբերին՝ ԱՄՆ –ում «Օրրանի» նախաձեռնած դրամահավաք– ճաշկերույթին:

Ճաշկերույթի ընթացքում կազմակերպվել է աճուրդ, որի ժամանակ մասնակիցներին ներկայացվել են բազմաթիվ յուրահատուկ առաջարկ-լոտեր։ Դրանց շարքում թերևս ամենահետաքրքիրը եղել է «Ճաշ ՀՀ Նախագահի հետ» լոտը, որը «բաժին է հասել» «Օրրանի» վաղեմի բարեկամ Կարո Մարտիրոսյանին։

«Շատ գովելի և ողջունելի է նախագահ Արմեն Սարգսյանի այս բարեգործական քայլը, որը ոչ միայն նշանակում է ինքնատիպ ձևով մասնակից դառնալ կարիքավոր քաղաքացիներին ձեռք մեկնելուն, այլև նպաստում է նոր մշակույթի ձևավորմանը»,- անդրադառնալով Հանրապետության նախագահի հետ ճաշին՝ նշել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Ճաշկերույթ- դրամահավաքի ընթացքում հանգանակված ամբողջ, այդ թվում և՝ վերոհիշյալ լոտից ստացված գումարն ուղղվելու է «Օրրանի» շահառու 300 կարիքավոր երեխաների և տարեցների սոցիալական հարցերի լուծմանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031