Հարգելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ հնարավոր են նաև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։
Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև Վեոլիա Ջուր ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:
Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։
Վեոլիա Ջուրը ներկայումս ձեռնարկում է միջոցներ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները։
Կարդացեք նաև
Վեոլիա Ջուր ընկերության հաղորդագրություն