Հուլիսի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ հուլիսի 4-ի երեկոյան, իրենց տանը, օգտվելով 66-ամյա քրոջ անուշադրությունից, նրա դրամապանակից գողացել է 20 հազար ռուսական ռուբլի:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն