Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանի դասախոսները շահել են դատը

Հուլիս 10,2019 15:24

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսներ դատի էին տվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն  Հայրապետյանին եւ շահել դատը: Գագիկ Ասլանյանը, Արծրունի Թորոսյանը, Հովսեփ Աղաջանյանը, Արմեն Կարախանյանը եւ մյուսները  հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ  ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար եւ գիտական խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը» հաստատելու ՀՊՏՀ գիտական խորհրդի 30.04.19թ.որոշումը եւ ՀՊՏՀ դասընթացների թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարությունը իրավաբանական ուժ  չունեցող ճանաչելու պահանջով:

Aravot.am-ը տեղեկացավ, որ համալսարանի դասախոսները դատարանի որոշման հիման վրա պատրաստվում են դիմել բուհի ղեկավարությանը, նաեւ ամբիոնների ղեկավարներին, որպեսզի վերանայեն մրցույթի արդյունքներով դասաժամերի բաշխումը եւ նախկին կարգով դասախոսների ծանրաբեռնվածության ապահովումը՝ մինչեւ ըստ օրենքի կհայտարարվեն հիմնական մրցույթները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031