Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում ոստիկանության և Քոչարյանի աջակիցների միջև. «Նիկոլ, մի վախեցիր քո ժողովրդից»

Հուլիս 10,2019 14:57

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվում էին Երևանի Կենտրոնի փողոցներով: Երբ նրանք ցանկացան փակել Թումանյան փողոցը, բախում տեղի ունեցավ ոստիկանների և նրանց միջև: Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին փակել փողոցը և նրանց քաշքշելով՝ հեռացրին փողոցից: Տեղեկություններ կային, որ այդ պահին Թումանյան փողոցով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այս բախումը մեկ այլ միջադեպ ևս տեղի ունեցավ: Ցուցարարները Կառավարության շենքի մոտ տեսան Նիկոլ Փաշինյանին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որոնք դուրս էին եկել զբոսնելու: Սակայն Նիկոլ Փաշինյանը չմոտեցավ ցուցարարներին: Ցուցարարները գոչեցին՝ «Նիկոլ, մի վախեցիր քո ժողովրդից», «Քոչարյան, հերոս»: Այնուհետև անգլերենով գոչեցին՝ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է:

Իսկ Թումանյան փողոցում կրքերն այնքան թեժացան, որ քաղաքացիներից մի քանիսն էլ սկսեցին միմյանց հետ վիճել:

Մի երիտասարդ տղա միջին տարիքի մի կնոջ, որն իրեն նկատողություն էր անում, ասաց. «Գնա կապիկ ղեկավարներիդ ասա: Ուղեղներդ լվացել են. հերիք է, ուշքի արի»:

Լսվում էին կանանց գոչյուններ, ոստիկանները քաղաքացիներին քաշքշում ու նստացնում էին ոստիկանական մեքենաներ և բերման ենթարկում: Քաղաքացիները գոչում էին՝ սա՞ է նոր ոստիկանությունը: Ոստիկաններն էլ քաղաքացիներին ասում էին՝ փորձվել ես մեքենաներին խփել….Այս ընթացքում վատացավ ակցիայի մասնակից դերասանուհի Անահիտ Մութաֆյանի ինքնազգացողությունը: Ցույցի մասնակիցները Թումանյան  փողոցից ուղևորվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին՝  աջակցելու բերման ենթարկվածներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Այդ, այսպես կոչված ցույցը, կազմակերպված էր Դոնալդ Տուսկի այցի կապակցությամբ։ Աշխատանքային ընդմիջման ժամին դուրս եկա և ականատես դարձա, ինչպես մոտ 50 հոգի մարդ շարժվում էին Կառավարության տան ուղղությամբ, նպատակը՝ եվրոպական պաշտոնյայի ընդունելության արարողությունը հարամ անելն էր։ Ոստիկանությունը, բնականաբար, ջանում էր փոխել այդ վարձու խուժանի երթևեկության ուղղությունը դեպի Նալբանդյան փողոց։ Այդ ամբոխը ամբողջովին շրջապատված էր ոստիկաններով, քանի որ երթևեկող քաղաքացիների կողմից ամոթանքի, զայրույթի և հեգնանքի դրսևորումներ էին երևում։ Սա է Ռոբերթ Քոչարյան “գործչի” ձեռագիրը, քաղաքական ճաշակը և ․․․թափը։ Այդ 50-ից 100 վարձկանները ժամանակ առ ժամանակ, այստեղ-այնտեղ գոռգոռում են։ Հետաքրքիր է, մեկ խելքը գլխին անձ չկա՞ նրա կողքին, որ խորհուրդ տա արժանապատիվ կանգնել դատարանի առաջ և ապացուցել իր ամնեղությունը, այսպիսի էժանագին շոուներ կազմակերպելու փոխարեն։

  2. Լուսինե says:

    Հարգելի լրագրող,
    այստեղ ոչ մի բախում էլ չկար, ճիշտ ձևակերպեք իրողությունը։ Հասկանում եմ, որ այսպիսի վերնագրով հոդվածը ավելի բարձր վարկանիշ կունենա, ըստ այդմ էլ Ձեր աշխատավարձը։ Մարդիկ նպատակ ունեին խայտառակ անել մեր երկիրը օտարերկրյա պաշտոնյայի առաջ, իսկ ոստիկանությունը պարտավոր էր կանխել այդ խուլիգանական փորձը, ընդամենը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031