Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի հատ օրենք ընդունենք, որ 40 տարեկանից բարձր պատգամավոր ընտրվելու իրավունք չունեն, ձեր դուրը կգա՞». Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմադիրներին

Հուլիս 10,2019 14:07

«Անդրադառնամ մեր ընդդիմադիր գործընկերոջ ասածին՝ էդ ի՞նչ եք անում, էդ ի՞նչ եք անո՜ւմ… Ի՞նչ ենք անում, գրասենյակն առանձնացվում է, որ ավելի էֆեկտիվ աշխատի: Եթե դու չիմանաս ինչի մասին է խոսքը, լսես միայն պարոն Մարուքյանի «էս ի՞նչ եք անում» արտահայտությունը, շատ վատ տպավորություն է ստեղծվում»,- «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատությանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցն էր քննարկվում, ներկայացուցչի գրասենյակը կառավարությունը մտադիր է առանձնացնել, նաեւ ներկայացուցչի համար սահմանել է որոշակի պահանջներ՝ առանց ամրագրելու ստաժի պահանջը, ներկայացուցչի տարիքն էլ սահմանել է 25 տարեկան: ԲՀԿ-ն առաջարկել է ամրագրել, որ 30 տարին լրացած անձը կարող է լինել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ կարող է բոլոր պահանջներին բավարարում է, 6 ամիս է մնում, որ լինի 30 տարեկան ու դա խանգարի. «Վերջ, էլ ինքը չի կարա լինի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, դա ճի՞շտ է: Էս խորհրդարանի միջին տարիքը 36 է, մի հատ օրենք ընդունենք, որ 40 տարեկանից բարձր պատգամավոր ընտրվելու իրավունք չունեն, ձեր դուրը կգա՞: Դա ճիշտ մոտեցում չի»:

Հակոբյանն ասաց, որ «այս փաթեթավորմամբ» օրենքի նախագծին ինքը դեմ է քվեարկելու, որովհետեւ գտնում է, որ ստաժի հետ կապված փոփոխությունը ճիշտ է, բայց տարիքի սահմանափակումը՝ սխալ: Տարիքից կախված՝ չպետք է արգելել մարդուն, որ նա մասնակցություն ունենա պետական ապարատում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031