Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ասել էր, որ այս Սահմանադրությունը պետք է պահել, Նիկոլ Փաշինյանը եւս պահում է». Փոստանջյան

Հուլիս 10,2019 13:57

«Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը ոչ թե իրավական վեճ է, այլ քաղաքական»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի` դատարանի ճգնաժամի վերաբերյալ նամակին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով. «Ցավալի է, որ սահմանադրությունը չենք ցանկանում փոխել։ Իշխանությունը, ի դեմս կառավարության եւ Ազգային ժողովի, մտադիր է այդ կեղծված եւ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունն օգտագործել, բայց ՍԴ-ի հետ կապված իբրեւ թե իրավական վեճ է առաջացել։ Սերժ Սարգսյանն ասել էր, որ այս Սահմանադրությունը պետք է պահել, Նիկոլ Փաշինյանը եւս պահում է, որովհետեւ Նիկոլի միջոցով ղեկավարելը հեշտ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/347125842632466/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031