«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գործարար Սամվել Ալեքսանյանը պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով։ Շքանշանն Ալեքսանյանին հանձնել է կինոփառատոնի հիմնադիր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել հայ հանրության շրջանում:
Իսկ դերասան Սերգեյ Դանիելյանը այլ դիտանկյունից է մոտենում հարցին. «Նորմալ է, որ Ալեքսանյանը հովանավորում է կինոն, նրան էլ շքանշան են շնորհում։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Եթե մեծահարուստները փող չտան, փառատոնն ինչպե՞ս կկայանա։ Եվ հետո՝ հարուստներին պետք է ինչ-որ կերպ շոյել։ Ես դեմ չեմ։ Սա ի՞նչ թեմա է, որի շուրջ մարդիկ ծավալվում են, զարմանում եմ։ Խոսում են Սամվել Ալեքսանյանի արժեքային համակարգից։ Այս պարագայում արժեքների հարց չկա, կա բիզնեսի հարց։ Մանթաշյանցի արժեքային համակարգից մենք տեղյա՞կ ենք։ Պետք չէ ամեն ինչից խնդիր սարքել, առանց այդ էլ դժվարացել է ապրելը»,– մեկնաբանեց դերասանը։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում