Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման հարցով դատավորի կայացրած որոշումը վստահաբար Եվրադատարանում պարտության հերթական առիթ կդառնա. «Ժողովուրդ»

Հուլիս 10,2019 12:43

Երեկ խորհրդարանում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի չափանիշների հարցը, պատգամավորները առավել գլոբալ հարցեր բարձրացրեցին։ Մասնավորապես, Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե որքան է այսօր ՄԻԵԴ-ում գտնվող գործերի գումարային հնարավոր փոխհատուցման ծավալը:

Նկատենք, որ մինչ խորհրդարանականները դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում էին Եվրադատարանում պարտությունների թեման, մեր բյուջեից փոխհատուցումների հարցերը, գրեթե միաժամանակ երեւանյան դատարաններից մեկում, հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր պաշտոնաթող գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման հարցը, որի կայացրած որոշումը վստահաբար Եվրադատարանում պարտության հերթական առիթ կդառնա։ Գրիգորյանի պաշտպանը միջնորդում էր ազատ արձակել նրան, այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառել մինչեւ 10 մլն դրամի չափով սակայն դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը։ Ակնհայտ է, որ ինչ զազրելի արարք էլ թույլ տված լինի մարդը, եթե ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, պետք է հնարավորություն տալ նրան բուժվելու ազատության մեջ, այլ ոչ թե մահանա բանտում։

Ստացվում է, որ, մի կողմից. քննարկում են ՄԻԵԴ-ից վճիռների կանխման թեման, բայց միաժամանակ կայացվում են դատարանում որոշումներ, որոնք հղի են ՄԻԵԴ-ում պարտվելու հստակ հեռանկարով։ Եվ առնվազն տարակուսելի է, թե ինչ իմաստ ունեն այդ քննարկումները, եթե, օրինակ, դատավոր Մարտիրոսյանը հետեւություններ չի անում նախկին սխալներից ու հենց իր կողմից կայացված դատավճիռների եվրապարտություններից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031