Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. Ստամբուլյան կոնվենցիան ե՛ւ մեր եկեղեցուն է դեմ, ե՛ւ մեր Սահմանադրությանը չի համապատասխանում. «Հրապարակ»

Հուլիս 10,2019 12:05

Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացման թեման նորից օրակարգ է մտել։ Դա եղավ այն բանից հետո, երբ Ֆեյսբուքում բռնությունների ու բռնաբարությունների պատմությունների ֆլեշմոբ կազմակերպվեց՝ «Բռնության ձայնը» հեշթեգով։ Տեղեկություններ կան, որ իշխանություններն այդ ֆլեշմոբով հող են նախապատրաստում աղմկահարույց Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար։ Այդ կոնվենցիան պարտադրում է հաստատել երրորդ սեռի գոյություն, ստորագրվել է ՀՀԿ-ականների օրոք, բայց չի վավերացվել։ Վավերացման բեռը կարծես թե մնացել է Նիկոլ Փաշինյանի վրա։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, օրեր առաջ անդրադառնալով ֆլեշմոբին, կարծիք հայտնեց. «Նկարագրել, որ ամբողջ հանրապետությունը սեռական բռնության է ենթարկվում, անթույլատրելի է»:

– Դուք ծանոթ եք Ստամբուլյան կոնվենցիային, որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք՝ պե՞տք է մեզ դա, թե՞ ոչ։

– Անշուշտ, ծանոթ եմ, նախարարի գրառումից հետո ես հանձն առա անմիջապես ծանոթանալ դրան, որպեսզի հետագայում դա դառնա մեզ համար օրակարգային հարց, ես ունենամ իմ դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ այդ կոնվենցիան մեր Սահմանադրության հետ բացարձակ համահունչ չէ, եւ անհրաժեշտությունը չկա։

Այդ կոնվենցիայում կա սեռերի հետ կապված խնդիր, երկու սեռերից բացի, երրորդ սեռի վավերացման մասին է խոսքը, որը ե՛ւ մեր եկեղեցուն է դեմ, ե՛ւ մեր Սահմանադրությանը չի համապատասխանում։ Ընդհանրապես, մի շարք խնդրահարույց հարցեր ու դրանցից բխող խնդիրներ կան։

– Հայտնի է, որ նախորդ իշխանություններն  են  ստորագրել կոնվենցիան, բայց չեն վավերացրել, հնարավոր չէ՞ խուսափել վավերացումից։

–Նախորդ իշխանությունն այնքան բաներ է արել ու մեզ կանգնեցրել փաստի առաջ։ Փաստացի դա ինչ-որ պարտավորություններ եւ ֆինանսական աջակցություն է ենթադրել, կառավարությունն էլ ստորագրել է օգտվել այդ ամենից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031