Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանը հարցին, թե ինչու են ստորագրել մի համաձայնագիր, որի վավերացմանն այսօր դեմ են. «Հրապարակ»

Հուլիս 10,2019 11:37

Մի քանի օր է՝ հայաստանյան լրատվամիջոցներում  եւ սոցցանցերում քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացման թեման։ Կարծիքներ կան, որ Ֆեյսբուքում տարածվող բռնությունների ու բռնաբարությունների սրտաճմլիկ պատմությունները հենց դրան են միտված, որ հող նախապատրաստեն այդ կոնվենցիան վավերացնելու համար։ Նկատենք, որ այդ աղմկահարույց Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է ՀՀԿ-ականների օրոք՝ 2018թ. հունվարին, բայց չի վավերացվել։ Վավերացման բեռը մնացել է Նիկոլ Փաշինյանի վրա։ Եվ հիմա դրա դեմ սկսել են պայքարել նախորդ իշխանության ներկայացուցիչները եւ կողմնակիցները։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հարցին, թե ինչու են ստորագրել մի համաձայնագիր, որի վավերացմանն այսօր դեմ են, ասաց. «Ստորագրվել է հենց նույն պատճառով, որով եվրոպական բազմաթիվ երկրներ ստորագրել են եւ չեն վավերացրել։ Եվ քանի որ հարցը քաղաքական է, ես ավելի մեղմեմ՝ ես չեմ համարում առաջնահերթ դրա վավերացումը»։

Նա չցանկացավ բացել փակագծերը, օրինակ՝ կա՞ն արդյոք ճնշումներ միջազգային հանրության կողմից, թե՞ ոչ։ Փոխարենը նշեց. «Այն երկրները, որոնք վտանգ են տեսնում, վավերացրել են վերապահումներով եւ հիմա բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որովհետեւ վերապահումներով վավերացնելը դեռեւս չի նշանակում, որ այդ վերապահումները կարող են երկար ապրել։ Դրանք ունեն առավելագույն ժամկետ, եւ այն երկրները, որոնք վավերացրել են, այս պահին բազմաթիվ հարցեր չլուծված են, իրենք էլ լուծումներ չեն գտնում»։

Ամեն դեպքում, Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ եթե ժամանակին իրենց իշխանությունը քաղաքական որոշում կայացներ՝ համաձայնագիրը ստորագրելուց զատ նաեւ վավերացնելու, իրենք կգտնեին դրա համար բավարար փաստարկներ եւ հիմնավորումներ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031