Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյանը կանչում է Մեղրի՝ Ագարակի պղնձամոլիբդենայինի հարցը լուծելու. «Հորդորում եմ կառավարությունից պաշտոնատար անձինք իմ հետ գան»

Հուլիս 10,2019 11:18

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի խնդրի հետ կապված հայտարարություն արեց. «Արդեն քանի օր է՝ Սյունիքի մարզում խմորումներ են գնում՝ կապված Ագարակի պղնձամոլիբդենայինի հետ: Այս պահի դրությամբ այնտեղ գործադուլ է, ունենք հազարից ավելի աշխատակից: Ագարակի եւ Մեղրու բնակիչները, որոնք հիմնական մասն են կազմում աշխատավորության, գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները, սոցիալական ապահովության մի շարք խնդիրներ են առաջ բերվում»:

Խաչատրյանն առաջարկեց կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել. «Ուշադրության կենտրոնում պետք է պահել խնդիրը: Ես վաղը մեկնելու եմ Մեղրի, եթե հնարավոր է, իրավասու պաշտոնատար անձինք միանան ինձ եւ փորձենք լուծել այդ խնդիրը: Այս պահի դրությամբ գործադուլ է եւ անորոշ: Բնակիչները՝ աշխատակիցները չգիտեն, թե որքանով են խախտվել իրենց իրավունքները, պահանջում են, որ վճարեն իրենց՝ տարիներ առաջ արտաժամյա աշխատանքի դիմաց, որոնք իրենք կատարել են եւ որեւէ մասնագիտական վերլուծություն, աջակցություն այս պահի դրությամբ չկա: Չհաշված, որ Մեղրիի քաղաքապետը մարզպետի հետ միասին ջանքեր են գործադրում, բայց այստեղ գտնում եմ, որ անելիք ունի աշխատանքի տեսչությունը եւ կառավարության համապատասխան օղակները: Ես վաղը մեկնելու եմ Մեղրի, եթե ցանկացողներ կան ԱԺ-ից, նաեւ հորդորում եմ, որ կառավարությունից համապատասխան պաշտոնատար անձինք իմ հետ գան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031