Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը և «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությունը խորհրդատվական ծառայության պայմանագիր են ստորագրել

Հուլիս 10,2019 10:44

Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը`  ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա: Ֆրանսիական կողմը ներգրավելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջավոր փորձին տիրապետող միջազգային փորձագետների` ՊԵԿ-ի համար արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով:

Մեկուկես տարի տևողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության և տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ, ուժեղացնել ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման և վերլուծության գործում, ինչպես նաև բարելավել ՊԵԿ-ի տրանսֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով: Բացի այդ նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում և մեկնարկելու է սեպտեմբերից:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031