Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ազգաբնակչության 61%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ ԵԱՏՄ-ին վստահում է 48%-ը

Հուլիս 09,2019 23:25

Եվրոպական միության մասին հանրային կարծիքի ուսումնասիրություն 2019

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS east» նախագիծը Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում անցկացրել է 2019թ. հանրային կարծիքի ուսումնասիրությունը: Հարցումն անցկացվել է փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 մարդուց բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա: Ամենամյա հարցումներն անցկացվում են արդեն չորրորդ տարին, իսկ առաջին նմանատիպ ուսումնասիրությունն իրականացվել է 2016 թվականին: Վեց երկրների արդյունքները ներկայացված են ազգային հաշվետվություններում և համախմբված տարածաշրջանային զեկույցում:

Ստորև ներկայացված են Հայաստանի մասով հիմնական բացահայտումները: Մանրամասների հետ կարելի է ծանոթանալ տեղեկատվական թերթիկներում և հաշվետվության մեջ՝ անցնելով ներքևում բերված հղումներով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

• Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2018թ.-ի 48%-ի հետ: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում:

• Հայերի 92%-ը (12%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%):

• Հայաստանի ազգաբնակչության 61%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է 48%-ը:

• Հայաստանցիների 71%-ն (2%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) իրազեկված է Եվրամիության կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդն այդ աջակցությունն արդյունավետ է գնահատում (72%, ինչը բարձր է 2016թ.-ին արձանագրված 62% ցուցանիշից, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշից, որը կազմում է 54%):

ՀՂՈՒՄՆԵՐ

• Հայաստանյան հաշվետվություն և տեղեկատվական թերթիկներ 2019.
o ԱՆԳԼԵՐԵՆ՝ https://www.euneighbours.eu/en/east/stay-informed/publications/opinion-survey-2019-armenia
o ՌՈՒՍԵՐԵՆ՝ https://www.euneighbours.eu/ru/east/stay-informed/publications/opros-obsestvennogo-mnenia-2019-armenia
o ՀԱՅԵՐԵՆ՝ https://www.euneighbours.eu/hy/east/stay-informed/publications/hanrayin-karciki-owsowmnasirowtyown-2019-hayastan

• Տարածաշրջանային ակնարկ 2019 (բոլոր ԱլԳ երկրները).
o ԱՆԳԼԵՐԵՆ՝ https://www.euneighbours.eu/en/east/stay-informed/publications/opinion-survey-2019-regional-overview
o ՌՈՒՍԵՐԵՆ՝ https://www.euneighbours.eu/ru/east/stay-informed/publications/opros-obsestvennogo-mnenia-2019-regionalnyi-obzor

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031