Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձևավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն

Հուլիս 09,2019 23:40

Հուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։

ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ Անահիտ Աղոյանը, Ադրինե Ավագյանը, Աշոտ Այվազյանը, Վարդան Վարդանյանը եւ Հրաչ Համբարձումյանը։ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Շաղիկ Մարուխյանը եւ Աշոտ Սիմոնյանը ։

Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ունեն համատեղ անցած ճանապարհ, եւ այժմ տեսանելի են համագործակցության հեռանկարները երկրում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Եղոյանը նշել է, որ երկու կուսակցությունները երկրում առկա իրավիճակը նույն ձեւով են վերլուծում, եւ այդ հարցում կա փոխըմբռնում` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտն արգելք է ցանկացած առաջընթացի համար։

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Դաշնակցության նախաձեռնած ոլորտային հանձնախմբերի աշխատանքը, ինչպես նաեւ որոշ օրենսդրական նախաձեռնությունների առնչությամբ կուսակցության տեսակետները։ Նա ներկայացրել է նաեւ Դաշնակցության «Զարգանալ` չզիջելով» հայեցակարգի կարեւորությունը եւ դրա շուրջ համախոհ ուժերի համախմբման անհրաժեշտությունը։

Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձևավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «yerkir.am» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031