Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով այսօր ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ ՀՈԱԿ-ում շներին վատ պայմաններում են պահում, նշեց, որ դա հերյուրանք է։
Նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա կազմակերպված շանտաժ էր՝ սեւացնելու քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի աշխատանքը։ Նրա հավաստմամբ՝ ՀՈԱԿ-ի պայմանները կատարյալ չեն, սակայն իրենք կարողացել են կատարել աննախադեպ աշխատանք։
«Քաղաքապետը հայտարարեց՝ այլևս վերջ է դրված թափառող շների սպանդին։ Եվ քանի որ վերջին տարիներին այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, խնդիրը հրատապ լուծում էր պահանջում։ Այդ իսկ պատճառով շների վիրահատությունը, ախտորոշումը իրականացվել է Ագրարային համալսարանի կողմից անվճար տրամադրված անասնաբուժական վիրահատարաններում, մինչեւ նոր տարածք տեղափոխվելը»։
Արմեն Բեգոյանը նշեց, որ օրական 20-24 վիրահատություն է իրականացվում՝ նախկին 5,7 վիրահատության փոխարեն, և շաբաթական վիրահատվում է մոտավորապես 100 շուն, ապա՝ բաց թողնվում իրենց տարածքներ։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում: