Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է հանդես եկել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես դա չէի անի՝ հենց միայն վրացի ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքից դրդված»,- ասել է նա լրագրողներին:
Ավելի վաղ Վրաստանի դեմ սահմանափակող միջոցներ սահմանելու առաջարկով հանդես էր եկել Պետդուման:
Պուտինի հայտարարությունից հետո Պետդումայից ասել են, որ առայժմ չեն պատրաստվում հետ կանչել պատժամիջոցների մասին հայտարարությունը: Կառավարությունից էլ հայտարարել են, որ ծանոթացել են փաստաթղթին, բայց նկատի կունենան Պուտինի կարծիքը:
Կարդացեք նաև
Պուտինը նաև մեկնաբանել է իրեն հայհոյած վրացի լրագրողի դեմ գործ հարուցելու գաղափարը:
«Մեծ պատիվ է ինչ-որ քրեական գործեր սահմանելը: Թող շարունակեն հեռարձակվել»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ