Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործիքակազմերին, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը և այլ հարցերի:
Զրուցակիցները քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկվելիք քայլերն ու հետագա անելիքները, ինչպես նաև մտքեր փոխանակել դատական համակարգում առկա բացերի վերացման և արդյունավետ լուծումների որոնման շուրջ:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ