Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ժողովը ԿԲ խորհրդի կազմում կառաջադրի Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը

Հուլիս 09,2019 17:41

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածության եւ թեկնածուի ընտրության համար ԱԺ առաջադրման մասին հարցը:

Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով թեկնածուի՝ Հասմիկ Ղահրամանյանի կենսագրությունը, կարեւորել է մասնագիտական որակները, աշխատանքային բազմափորձությունը:

1995 թվականից նա աշխատում է Կենտրոնական բանկում, ղեկավարում է Դրամավարկային քաղաքականության վարչությունը, տնտեսագիտության թեկնածու է, ատենախոսության թեման՝ «Գնաճը, դրա դրսեւորման առանձնահատկությունները եւ մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», գիտական հոդվածների հեղինակ է, տիրապետում է օտար լեզուների:

Հասմիկ Ղահրամանյանի հավաստմամբ՝ ՀՀ ԿԲ-ն մշտապես զարգացող կառույց է: Ըստ նրա՝ տնտեսական աճի հիմնասյուններ են գների եւ ֆինանսական կայունության ապահովումը, ինչն իրականացնում է երկրի գլխավոր դրամատունը:

Բանախոսին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են գնաճին, դրա զսպման մեխանիզմների կատարելագործմանը, երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության ու տնտեսական աճի ապահովման խնդիրներին:

Հանձնաժողովականները 4 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցին տվել են դրական եզրակացություն: Ազգային ժողովը ՀՀ ԿԲ խորհրդի կազմում կառաջադրի Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031