Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը տրանսֆերտները հարկելու եւ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն տրամադրելու մասին

Հուլիս 09,2019 17:37

«Փոխանցումները դրսից այսօր էլ հարկման ենթակա են: Վերջին տասը տարվա մեջ ոչինչ չի փոխվել: Դրան պարբերաբար անդրադարձել ենք՝եթե դա ներքին, ընտանեկան եկամուտների բաշխում չէ: Եթե ամուսինն է աշխատում գումար ուղարկում կնոջը՝ այդտեղ եկամուտների բաշխում է տեղի ունենում, այլ ոչ թե եկամուտների ստացում»,-այսօր ՊԵԿ-ում հրավիրած ասուլիսում պարզաբանեց կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին՝ երբվանի՞ց են սկսելու հարկել եւ արդյոք հարկելու են ֆիզիկական անձանց արտերկրից եկած փոխանցումներից:

Ըստ պարոն Անանյանի, եթե ընտանիքում ներքին բաշխման մասին չէ խոսքը, այլ՝ երրորդ անձից ստացված եկամուտների,լիովին հարկման ենթակա են:

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին՝ գազալցակայաններում ինչպիսի իրավիճակ է, արդոք կտրոններ տրամադրո՞ւմ են:

Ի պատասխան ՊԵԿ ղեկավարն ասաց,որ նախկինում իրականացրած գործունեության հետ կապված դատական գործեր կան. «Վարչարարության եւ ՀԴՄ կտրոններ տրամադրելու տեսանկյունից մենք այնտեղ շատ անելիքներ ունենք: Երբ որ մենք տնտեսվարողների, բաժնետերերի եւ գործադիր մարմնի ղեկավարների հետ քննարկումներ ենք անում ոլորտային, իրենք մեզ հավաստիացնում են, որ բոլորին ՀԴՄ տրամադրելու հրաման կա եւ իրենք իրենց ներսում էլ են պատժում ՀԴՄ չտրամադրողին»:

Պարոն Անանյանի խոսքով, պարզապես, կազմակերպության ներսում էլ կան տարբեր շահեր. «Օրինակ՝ բնականոն գործունեության ժամանակ կարող է լցակայանի մոտ առաջանալ որոշակի ավելցուկ, որը պետք է վաճառվի առանց ՀԴՄ, որպեսզի բենզալցակայանի տերը կամ տնօրենն էլ չիմանա՝ այդ ավելցուկը վաճառվել է, թե՝ չէ: այսինքն՝ այստեղ ոչ միայն պետության, այլ լցակայանի սեփականատերերի շահերն էլ են ոտնահարվում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031