Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ հիմնահարցը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկը հանդիպել է Ալիևի հետ

Հուլիս 09,2019 17:18

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի, այն կարող է ստանալ միայն քաղաքական կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի և նորմերի: Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ադրբեջան կատարած այցի շրջանակում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Եվրամիությունը շարունակում է լիարժեք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արդարացի և հարատև լուծում գտնելու ջանքերին՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ արձանագրության հիմնարար սկզբունքների վրա»,- ասել է Տուսկը:

Նա ողջունել է լարվածության ընդհանուր նվազեցումը, բայց նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում շփման գծում զոհերի կապակցությամբ: «Զսպվածությունը կարևոր է, ինչպես որ կարևոր են խաղաղության համար կառուցողական և բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելուն ուղղված քայլերը: ԵՄ-ն արդեն աջակցում է խաղաղաշինության գործողություններին և պատրաստ է սատարել կոնկրետ քայլերի՝ ուղղված բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»,- ասել է Տուսկը:

ԵՄ խորհրդի նախագահը միաժամանակ հիշեցրել է, որ «ԵՄ-ը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Տուսկը նաև խոսել է ԵՄ-Ադրբեջան գործակցությունից՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացել են, և իր այցը հենց դրա մասին է խոսում: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը կբարձրացնի գործընկերության մակարդակը, ինչը կծառայի ի շահ ժողովուրդների:

«Այսօր նախագահ Ալիևի հետ քննարկումներում ես վերահաստատել եմ ԵՄ պատրաստակամությունը հետագայում խորացնել գործընկերությունն Ադրբեջանի հետ՝ ընդգծելով օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը: ԵՄ-ը հավատում է, որ իրական բաց հասարակությունը լավագույն երաշխիքն է երկարատև կայունության և լավ կյանքի համար»,- ասել է Տուսկը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031