Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծանոթ ենք Վահե Գրիգորյանի նամակին, բայց չենք շտապում որեւէ լուծումներով հանդես գալ». Լիլիթ Մակունց

Հուլիս 09,2019 16:53

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի շուրջ ԱԺ-ին եւ նախագահին հասցեագրված նամակի առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին չունի որոշում, թե որ ճանապարհային քարտեզով է շարժվելու՝ երկխոսությունների, թե այլ:

«Մենք ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում որեւէ լուծումներով-առաջարկներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունենք Վահե Գրիգորյանի առաջարկը, կամ ինքներս լուծման տարբերակներով հանդես կգանք»,-նշեց Լիլիթ Մակունցը:

Իսկ թե որ առաջարկի մասին է խոսքը, նա չառանձնացրեց. «Այս պահին ոչինչ չեմ բացառում, բայց խմբակցությունը չունի ձեւակերպված դիրքորոշում: Նման իրավիճակում շտապել պետք է, բայց ոչ՝ հապճեպ որոշումներ կայացնել»:

Ինչ վերաբերում է փաստին, որ ըստ «Իմ քայլի» որոշ պատգամավորների՝ ՍԴ-ում իրապես ճգնաժամ է, Մակունցը շեշտեց, որ նրանք ազատ են կարծիք արտահայտելիս. «Բայց այս պահին խմբակցությունը չունի դիրքորոշում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031