ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այս օրվա վերջում կամ վաղը կունենանք հստակ թեկնածու: Թե ով է նա, այս պահին չեմ կարող ասել: Մենք որեւէ մեկի հետ չենք բանակցում, նախկինում էլ այդպես չի եղել: Պարզապես մեր համար կարեւոր է թեկնածուների պրոֆեսիոնալիզմը»,-հավելեց Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Աննա Մարգարյանը հուլիսին չէր ընտրվել ԲԴԽ անդամ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ