ՊԵԿ-ը հունիս ամսից երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ է սկսել: Այսօր այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը՝ կիսամյակային ցուցանիշները ներկայացնելիս:
«Բայց որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ եւ հայտնելու ենք,որ նրանց կողմից ստացված եկամուտները, մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»:
Պարոն Անանյանն ասաց, որ կան այնպիսի երգիչներ, որոնք իրենց եկամուտները պատշաճ հայտարարագրում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ