Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը չի կարող ասել՝ երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը կբարձրացնեն, թե կրկին ժամկետը կհետաձգվի

Հուլիս 09,2019 15:13

Ի՞նչ նորություն կա երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի բարձրացումը հետաձգելու վերաբերյալ բանակցությունների առնչությամբ՝ հարցին այսօր ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը պատասխանեց, որ դեռեւս քննարկումներ են տեղի ունենում:

Հիշեցնենք,որ ԵԱՏՄ կարգավորումներով, 2020 թ.-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքն էականորեն բարձրանալու է, ինչը հարուցել է մեր քաղաքացիների դժգոհությունը: Այս պահին Հայաստանը բանակցում է այդ ժամկետը հետաձգելու շուրջ:

«Նման քննարկումներ գնում են: Մենք, երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020 թվականին: Մենք նախապես բանակցեցինք, 5 տարով հետաձգեցինք: Կա կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցենք հետաձգելու համար, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ»,-ասաց պարոն Անանյանը: Նրանից հետաքրքրվել էին՝ եթե ժամկետները չհետաձգեն եւ բարձր մաքսատուրք կիրառվի, հնարավո՞ր է, որ գոնե հարկերը նվազեցվեն, որպեսզի քաղաքացիները շատ վնասներ չկրեն, պարոն Անանյանն ասաց, որ իրենք չեն այդ հարցի հասցեատերը եւ, որ ՊԵԿ վարչարարություն իրականացնող մարմին է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031