Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը զգուշացնում է՝ սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում աննախադեպ գերակատարման միտումը պահպանելու են

Հուլիս 09,2019 14:53

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ 100 կետի շրջանակում հնչած հարկային եկամուտների ցուցանիշի 63 միլիարդ դրամի գերակատարման մասին հայտարարությունն, ասաց, որ այդ մասով որեւէ մտավախություն չեն տեսնում. «Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: Սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Եթե ունենայինք սահմանված ճիշտ համամասնություն, ապա առաջին կիսամյակում մենք կունենայինք 23 միլիարդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 միլիարդ գերակատարում եւ չորրորդ եռամսյակում կունենայինք 25 միլիարդ գերակատարում: Ընդհանուր հանրագումարայինը կլիներ շուրջ 63 միլիարդ գերակատարում»:

Դավիթ Անանյանը ներկայացրեց առաջին կիսամյակում հարկային եկամուտների ցուցանիշները:

Ըստ ՊԵԿ ղեկավարի՝ հարկային եկամուտները պլանավորվում են ՀՆԱ-ի հիման վրա, այսինքն՝ նախապես կատարվում է ՀՆԱ-ի կանխատեսում. «ՀՆԱ-ի որոշակի տոկոսը պետք է վերաբաշխվի հարկերի տեսքով: 2018 թ. համար ՀՆԱ պլանավորվել է 6 տրիլիոն 680 մլրդ դրամ, որի 21 տոկոսը պլանավորվել է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ պետք է վերաբաշխվի, հետեւաբար ծրագրային նախնական ցուցանիշը 1 տրիլիոն 403 միլիարդ-ը 6 տրիլիոն 680 միլիարդ-ի 21 տոկոսն է: Մենք ասում ենք՝ 63 միլիարդ-ի մասով չունենք որեւէ մտավախություն, եթե բնականաբար տնտեսության զարգացմամբ ապահովվի ՀՆԱ-ի ի սկզբանե ծրագրավորված ծավալները:

«Այսինքն՝ տնտեսության աճի առումով մենք էական խնդիր չենք տեսնում, այսինքն՝ տնտեսությունն իր բնականոն աճով ապահովելու է 6 տրիլիոն 680 մլրդ դրամը: Եթե տնտեսությունը կապահովի 6 տրիլիոն 680 միլիարդ դրամը կամ դրա շրջանակներում ՀՆԱ արդյունք, ապա նախապես հանրությանը ներկայացված գերակատարման վերաբերյալ կանխատեսումները, ըստ էության, կիրականանան: Մենք շուրջ 63 միլիարդ-ի գերակատարումը կպահպանենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031