«Տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանը դրանում չկա: Նա հերքել է, որ դա եղել է իր մասնակցությամբ: Ավելի բան չգիտեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի ենթադրյալ մասնակցությամբ «ինստագրամյան» աղջիկների՝ նախագահականում «էքսկուրսիային», ասաց նույն խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նա կարծում է, որ նման միջադեպերը խմբակցության վարկանիշի վրա բացասաբար չեն անդրադառնում:
Նկատառմանն ի պատասխան, որ Հայկ Սարգսյանը սկանդալային պատգամավորի համբավ ունի, Հրաչյա Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ նրա շուրջ աղմուկը շատ է. «Լրագրողները նրան նաեւ թիրախավորում են»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/1532794176856515/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ