«Մարդիկ չպետք է քնեն-հելնեն ու ինչ-որ բան, ինչ-որ միտք ասեն, ու ամեն ինչ գնա այդ ուղղությամբ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը Սահմանադրական դատարանում տեսնո՞ւմ է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մատնանշած ճգնաժամը: «Ոչ մի բան էլ չեմ նկատում»,-հավելեց Ծառուկյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ԲՀԿ-ում Վահե Գրիգորյանի նամակի մասին քննարկումներ չեն եղել. «Մեզ բան չեն ասել: Երբ մեզ կդիմեն, կհավաքվենք ու խմբակցությունում կքննարկենք, մենք պատրաստ ենք»: Հարցին՝ «սահմանադրական ճգնաժամ կա՞», ԲՀԿ առաջնորդ այսպես պատասխանեց. «Ոչ մի բան էլ չկա: Նորից եմ ասում՝ ըստ կարգի, ըստ օրենքի…»։
https://www.facebook.com/aravot.am/videos/2279739955480023/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ