Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ–ի հաղորդագրությունը շատերը մեկնաբանում էին որպես կոչ՝ ուղղված Սամվել Բաբայանին. Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2019 13:38

Երեկ Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից արված հայտարարությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց։ Մասնավորապես, նրանց կողմից տարածած հաղորդագրությունը կոչ էր՝ ուղղված 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից, որը եւս ծրագրում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Վերջինս ԱԱԾ-ի կողմից տարածած հաղորդագրությունը վերագրեց ոչ թե կոնկրետ անհատներին ուղղված, այլ ընդհանուր՝ զգաստացնելու նպատակ հետապնդող։ «Սա պարզապես կոչ է բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ մարդկանց, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, եւ ինչ-որ այլ բաների փորձեր չլինեն։ Սա չի նշանակում, թե ինչ-որ մեկն արդեն մեղադրվում է», – մեկնաբանեց Բաբայանը։

Այն դիտարկմանը, թե ԱԱԾ– ի կողմից տարածված հաղորդագրությունը շատերը մեկնաբանում էին որպես կոչ՝ ուղղված Արցախի հերոս Սամվել Բաբայանին՝ հաշվի առնելով նրա հայտարարությունները եւ աջակիցների սկսած ստորագրահավաքը, Դավիթ Բաբայանը նշեց, թե ԱԱԾ-ի կողմից նման հայտարարությունները չպետք է տարօրինակ համարել, եւ դա կոչ է բոլորին, եւ պետք չէ ինչ-որ անհատավորված մարդկանց գտնել եւ շահարկումներ անել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031