«Ոչ մի արտառոց բան չկա, Ուրիխանյանն այդ հարցին պատասխանել է: Ուրիխանյանը գործուղման է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ «Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չեն մասնակցում, ի՞նչ խնդիր կա», ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ակնարկին ի պատասխան, որ Տիգրան Ուրիխանյանն արդեն երկրորդ անգամ է հայտարարում պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, Ծառուկյանը նշեց, որ ոչ մի խնդիր չկա: «Ինքը դրա բացատրությունը տվել է: Կգա՝ անձամբ իրենից կլսեք: Թիմում՝ խմբակցությունում, ոչ մի խնդիր չկա»,-վստահեցրեց Գագիկ Ծառուկյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2279739955480023/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ