Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ Հայկ Սարգսյանի եւ ինչ–որ աղջիկների զվարճանքի մասին պատմող ռեպորտաժները ազգային անվտանգության հարց են. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2019 13:03

Երեկ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ տեւական ժամանակ է՝ մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ եւ կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ Այս արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել եմ դատարան, եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ»։

Պատգամավորն այս հայտարարությունն այնպիսի ոգեւորությամբ էր տարածում, ասես հերոսություն է արել՝ լրատվամիջոցների դեմ արշավ սկսելով։ Նա չի հասկանում, որ իշխանության ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի անդամ դառնալուց հետո պետք է պատրաստ լիներ ամենադաժան քննադատության թիրախում հայտնվելու։ Իշխանության ներկայացուցիչ դառնալը միայն հաճույք կամ արտոնություն չէ, այլ նաեւ կոնկրետ պատասխանատվություն՝ անխուսափելի քննադատության չափաբաժնով։

Բայց, փաստորեն, Հայկ Սարգսյանը չի համակերպվում այդ մտքի հետ եւ ավելի հեռուն գնացող նպատակներ է իր առջեւ դրել։ Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը երեկ հայտարարել է. «Ոչ միայն դիմել ենք, որ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցեն, դիմել ենք նաեւ, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ այդ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի։ Դիմել ենք ՀՔԾ, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Սա պետության անվտանգության հարց է, իրականում ազգային անվտանգության խնդիր կա այստեղ»։

Ստացվում է, որ Հայկ Սարգսյանի եւ ինչ–որ աղջիկների զվարճանքի մասին պատմող ռեպորտաժները ազգային անվտանգության հարց են, կամ այն, որ Հայկ Սարգսյանը իր ակումբային ընկերուհիներին տարել է նախագահի նստավայր, դա նորմալ է, բայց որ լրատվամիջոցները գրել են այդ մասին, ազգային անվտանգության հիմքեր են խարխլում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031