Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել, հաղորդում է Daily Mail-ը:
Նա, մասնավորապես, ասել է, որ վերջերս նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և նրա խորհրդական Ջարեդ Քուշներին՝ առաջարկելով քննարկել այդ հարցը:
«Ցանկանում եմ դա դարձնել իմ առաքելությունը: Նա (նկատի ունի հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին-խմբ.) դրանով կհպարտանար»,- ասել է Քիմը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև