Լրահոս
Օրվա լրահոսը

«Թմրամոլներից սկսած մինչեւ մանյակներ՝ նստած են ղեկին ու մարդ են տեղափոխում։ Ու ոչ մեկին դա հետաքրքիր չէ». «Հրապարակ»

Հուլիս 09,2019 12:01

Մինչ նշանակված փորձաքննությունը կտա վթարին առնչվող տարբեր հարցերի պատասխանը, մարդիկ քննարկում են՝ արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել պայթյունից։ Արդյոք պատճառը գազը որպես վառելիք օգտագործելը չէ՞։

Կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ասաց, որ գազաբալոնների հետ կապված լուրջ խնդիր կա։ «Հիմա կարելի է ասել, որ ոչ ոք չի ստուգում, տեխասմոտրն էլ չի ստուգում, ու մարդիկ գնում՝ անարգել լիցքավորում են»։ Դեռ նախարարությունում իր եղած ժամանակ մշակված է եղել մեքենաների կողմից գազաբալոնային շահագործման նախագիծ, որով նախատեսվում են խստացումներ։ Դրանք պետք է անցնեն պարտադիր ստուգումներ ու չափանիշներին չհամապատասխանելու դեպքում լիցքավորման թույլտվություն չունենան։

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վահագն Սահակյանը կարծում է, որ գազը՝ որպես վառելիքի տեսակ, ուղղակի աբսուրդ է քաղաքային տրանսպորտի համար։ «Ողջ աշխարհում ընդունված է դիզելային վառելանյութ, չի կարելի, որ հասարակական տրանսպորտն աշխատի բնական գազով։ Դա պետք է արգելվի։ Նախ՝ որովհետեւ այդ բալոնները եթե չեն էլ այրվում, շատ պայթյունավտանգ են, որովհետեւ էդ բալոնի մեջ 200 մթնոլորտ ճնշումը մարդու մեքենայի մեջ դրված գործող ռումբ է»։ Իսկ հանրապետության մեքենաների 85 տոկոսը գազով է աշխատում։

Եվրոպայում, օրինակ, ժամանակին արգելել են գազով աշխատող ավտոբուսները։

Նա այն կարծիքին է, որ հասարակական տրանսպորտը միայն դիզվառելիքով պետք է աշխատի։ «Փոխանակ մեր հարեւան Իրանի հետ էժան դիզվառելանյութ ներկրելու համար բանակցելու, որ մեր տրանսպորտն ամբողջությամբ անցնի դիզվառելիքի, դեռ մի բան էլ ակցիզային հարկ են դրել դիզվառելիքի վրա, որը թույլ չի տալիս դրանով հասարակական տրանսպորտի շահագործումը»։

ՃՏՊ-ների ավելացման պատճառներից մյուսը նա համարում է այն, որ ով պատահի, իրականացնում է ուղեւորափոխադրումը։ «Ի՞նչ է կատարվում տաքսի ծառայություններում՝ իսկական ամբոխներն են խելագարված։ Թմրամոլներից սկսած մինչեւ մանյակներ՝ նստած են ղեկին ու մարդ են տեղափոխում։ Ու ոչ մեկին դա հետաքրքիր չէ։ Լիցենզավորումը ծալել-դրել են մի կողմ, ընդհանրապես չեն լիցենզավորում տաքսի մեքենաները։ Իսկ վարորդի լիցենզավորում երբեւէ չենք էլ ունեցել։ Մեքենա՛ն չէ վթարի պատճառը, վթարի պատճառը վարորդն է։ Լիցենզիա պետք է պահանջել վարորդի համար, ոչ թե մեքենայի համար»,- ասաց նա։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031