Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պիտի Սեւանի մակարդակը ցածրացնենք, մաքրենք, նոր բարձրացնենք». Հրանտ Մադաթյանի առաջարկը

Հուլիս 09,2019 11:53

ԱԺ-ում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն է, պատգամավորներն էլ հետաքրքրվում են կանաչած Սեւանի խնդրով, որի մասին ահազանգել են բնապահպանները:

ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանն ասաց. «Այսօր իրոք Սեւանը հիվանդ է եւ մեր բոլորի օգնության կարիքն է զգում: Ես տարիներ առաջ առաջարկել էի, որ Սեւանի ջուրը պետք է բարձրացնենք մենակ մաքրելուց հետո, հիմա դուք ի՞նչ կարծիքի եք, չե՞ք գտնում, որ հիմա պիտի մենք գնանք այդ քայլին՝ պիտի Սեւանի մակարդակը ցածրացնենք, մաքրենք, նոր բարձրացնենք»:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Սեւանի մակարդակը չպետք է ցածրացնենք, հակառակը պետք է բարձրացնենք, ընդ որում, ինչքան հնարավոր է արագ, որ սառը շերտը վերականգնվի»:

Մադաթյանին նախարարը չհամոզեց. «Ես Սեւանի ափին ապրում եմ, ծնվել եմ, շատ լավ տեղյակ եմ: Մենք չենք կարող ջրի մեջ էդ բետոնի կոնստրուկցիաները, հեկտարներով ծառերը, էդ բոլորը մնա: Փորձում ենք այնպես անել, որ մեր ժողովուրդն արդեն հեռադիտակով անտառներին, բնությանը նայի»:

Նախարարը պատասխանեց, որ շինությունները ջրի տակից հեռացնելու հետ կապված քայլեր պետք է անեն, բայց խնդիրը հիմնականում ջրի տակ մնացած ծառերի ու բույսերի օրգանական նյութերից է՝ ֆոսֆոր, ազոտ, որը խթանում է, որ կապտականաչ ջրիմուռներն աճեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031