Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը կերտում են անհայտ հավատացյալները

Հուլիս 09,2019 10:00

Մտավոր առումով ամբոխը զիջում է առանձին անհատին: Բայց բարոյական, հոգեւոր տեսանկյունից ամբոխի հատկանիշները անհատականից կարող են նաեւ բարձր լինել: Ամբոխը կարող է լինել նաեւ հերոսական (այստեղ եւ մնացած մեջբերումներում «ամբոխ» բառը գնահատական չէ, դրական կամ բացասական իմաստ չունի – խմբ.):

…Մեկուսացված անհատը գիտի, որ չի կարող միայնակ թալանել խանութը կամ այրել պալատը, եւ եթե անգամ նման ցանկություն է առաջանում, այն հաղթահարվում է: Բայց ամբոխի միջավայրում մարդկանց թվաքանակը անհատի մեջ հզորության գիտակցություն է առաջացնում, բավական է ներարկել սպանության կամ կողոպուտի գաղափարը, եւ նա չի դիմանա գայթակղությանը:

…Ամենակասկածելի իրադարձությունները հենց նրանք են, որոնք դիտարկվել են շատ մարդկանց կողմից: Եթե հազար վկա հաստատում է մի բան, ուրեմն շատ հավանական է, որ դա հեռու է իրականությունից:

…Ամբոխի մեջ հիմարը, տգետը, նախանձը ազատվում է սեփական ոչնչության եւ թուլության գիտակցությունից, նա իր մեջ զգում է կոպիտ ուժը, որը թեեւ անցողիկ է, բայց անչափ մեծ է:

…Ամբոխը միշտ պատրաստ է ապստամբել թույլ իշխանության դեմ, եւ միշտ ստրկանում է ուժեղ իշխանության առջեւ: Հետեւաբար, ժամանակ առ ժամանակ անցնում է անարխիայից ստրկություն, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ:

…Ամբոխի դատողությունները հիմնված են ասոցիացիաների եւ ընդհանրացումների վրա: Օրինակ, էսկիմոսը գիտի, որ սառույցը թափանցիկ է եւ հալվում է բերանում: Ճիշտ նույն հատկությունը, ըստ էսկիմոսի, պետք է ունենա նաեւ ապակին: Նման ձեւով՝ քանի որ սեփականատերերից շատերը շահագործում են բանվորներին, ուրեմն բոլոր սեփականատերերը շահագործող են: Բանականությունը, տրամաբանությունն այստեղ կապ չունեն: Պատահական չէ, որ ամբոխին հրամցվող «բոցավառ» ճառերը գրավոր տեսքով տպավորիչ չեն:

…Կարելի է կառուցել Քեոփսի բուրգից ավելի մեծ բուրգ այն մարդկանց ոսկորներից, որոնք զոհ դարձան բառերի եւ բանաձեւերի հզորության: Բառերի հզորությունը պայմանավորված է դրանց կողմից առաջացող կերպարներով, ոչ թե դրանց իրական իմաստով:

…Ամբոխի առաջնորդները մտածողների թվին չեն պատկանում, նրանք գործողության մարդիկ են: Սովորաբար նրանք հոգեպես անհավասարակշիռ, անգամ խելագարության շեմին կանգնած մարդիկ են: Բայց պատմական մեծ իրադարձությունները կերտվել են անհայտ հավատացյալների կողմից, եւ այդ մարդկանց ուժը հենց նրանց հավատի մեջ է: Գիտնականները, փիլիսոփաները չէ, որ ստեղծել են մեծ կրոններ եւ հսկայական թագավորություններ:

ԳՈՒՍՏԱՎ ԼԵ ԲՈՆ, ֆրանսիացի հոգեբան եւ պատմաբան

«Զանգվածների հոգեբանությունը» (1895)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031